Բաքվի փողոցներից մեկում հայտնաբերվել է Ադրբեջանի ՊՆ գնդապետի դի

Բաքվի փողոցներից մեկում հայտնաբերվել է Ադրբեջանի ՊՆ գնդապետի դի

PanARMENIAN.Net - Բաքվի փողոցներից մեկում, «Շեֆ» մարզադաշտի մոտակայքում հայտնաբերվել է Ադրբեջանի ՊՆ սպայի դի` ձեռքի երակները կտրված վիճակում: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, մահացածը գնդապետ Մեհմեն Մուսաևն է: Նրա անհետանալու մասին նրա ընտանիքի անդամները ոստիկանությանը հայտնել էին չորեքշաբթի առավոտյան: Ոստիկանության Նիզամինի շրջանային բաժնում օպերատիվ խումբ էր ստեղծվել, սկսվել էին որոնողական աշխատանքներ:

Դին ուղարկվել է փորձաքննության: Նախնական վարկածն ինքնասպանությունն է, բայց շրջանառվում է նաև սպանության հավանականությունը: Հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---