Ս.Յուրուքել. «Արեւմտյան երկրները օգտագործում են հայկական հարցը Անկարայի հանդեպ ճնշում գործադրելու նպատակով19 դեկտեմբերի 2005 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները դա Թուրքիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի եւ այլ արեւմտայն պետությունների նոր քաղաքականության մի մասն է, հայտարարել է թուրք հետազոտող Սեֆա Յուրուքելը` ելույթ ունենալով «Պատմության ընթացքում մարդկության դեմ գործած հանցագործությունները» խորագրով գիտաժողովում, որի կազմակերպիչն է Ավստրաթուրքական իսլամական միությունը: Նա հայտարարել է, որ 20-րդ դարի սկզբում հայերը վերաբնակեցվել են Օսմանյան Թուրքիայից «անվտանգության նկատառումներով»: Նրա խոսքերով, ըստ 1948 թվականին ստորագրված ՄԱԿ-ի կոնվենցիայի, միայն ծրագրված գործողությունները կարող են բնութագրվել որպես ցեղասպանություն: «Հայերի վերաբնակեցումը ծրագրված գործողություն չի եղել»,-պնդում է թուրք հետազոտողը: Յուրուքելը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամները, իրենք էլ նախկինում ցեղասպանություն գործած երկրներ են»: «Ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, Իսրայելի գործողությունները Պաղեստինի նկատմամբ ցեղասպանություն է: Ցեղասպանություն է նաեւ ԱՄՆ գործողություններն Իրաքում: Ֆրանսիան ցեղասպանություն է կատարել Ալժիրում պատերազմի ժամանակ: Բացի այդ, Ֆրանսիան եւ Բելգիան ցեղասպանություն են գործել Ռուանդայում եւ Բուրունդիում: Սակայն ոչ ոք չի կարող մեղադրել այդ երկրներին ցեղասպանություն գործելու համար, քանի որ նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ են»,-հայտարարել է Սեֆա Յուրուքելը: Նրա խոսքերով, «ԱՄՆ-ն եւ արեւմտյան երկրները ցանկանում էին օգտագործել Թուրքիային Իրաքի դեմ, այդ պատճառով էլ ճնշում են գործադրում Թուրքիայի հանդեպ, օգտագործելով Հայոց ցեղասպանության թեման»: «Մենք չենք կարողանում դիմակայել նրանց հարձակումներին, քանի որ չգիտենք, թե ինչպես պատրաստել մեր զեկույցները: Շուրջ 7,5 մլն թուրք է բնակվում երկրի սահմաններից դուրս: Մենք պետք է կազմակերպենք նրանց, ձեւավորելու համար ակտիվ լոբբի»,-հայտարարել է Սեֆա Յուրուքելը, հաղորդում է TurkishNews-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |