Դաղստանում ձերբակալվել է թուրք դիվերսանտ10 հունվարի 2006 - 15:04 AMT PanARMENIAN.Net - 2005 թվականի դեկտեմբերի 29-ին ՌԴ ՆԳՆ եւ ԱԴԾ համատեղ գործողությունների ժամանակ Դաղստանում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի Ալի Սոթեյկին Օլլուն: Նա ցուցմունքներ է տվել, որ 2001-ից մինչեւ 2005 թվականը եղել է «Ալ-Քաեդայի» ներկայացուցիչ Աբու Խավսի խմբավորման կազմում: Ձերբակալվածի խոսքերով, նա 1996-1997 թթ. ծառայել է թուրքական բանակում, իսկ 2001 թվականից իսլամիստ ծայրահեղականների կողմից անդամագրվել է Չեչնիայի տարածքում ահաբեկչական գործողություններ կատարելու համար: Հայրենակիցների խմբի հետ նա ժամանել է Բաքու, որտեղից երթուղային ավտոբուսով մեկնել է Թբիլիսի, իսկ այնուհետեւ տաքսիով հասել Պանկիսի կիրճ, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Աբու Խավսը: Այնտեղ մեկ տարվա ընթացքում Ալի Սոթեյկինը դիվերսիոն նախապատրաստում է անցել Թուրքիայից եկածների խմբում: Այդ խմբի կազմում եղել է 35 հոգի` Թուրքիայի քաղաքացի Աբու Զարայի հրամանատարությամբ: Ալի Սոթեյկին Օլլուն ծնվել է 1977 թվականին: Նա Սաքարյա նահանգի Կարասու քաղաքից է: Դեկտեմբերի վերջին արդեն հաղորդվել էր այն մասին, որ Խասավյուրտում ձերբակալվել է թուրք վարձկան: Նա ցուցմունք է տվել, որ 2002 թվականից մասնակցել է Չեչնիայում դաշնային ուժերի դեմ մարտական գործողություններին Գելաեւի, Խալիլովի, Աբու Խավսի եւ Աբու Զարայի ավազակախմբերի կազմում: Սակայն Դաղստանի ՆԳՆ-ում այդ պահի դրությամբ չեն հաստատել, որ ձերբակալվածը Թուրքիայի քաղաքացի է, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |