2006 թվականին ակնկալվում է Հայաստանում ամերիկյան ներդրումների հոսքի աճ10 հունվարի 2006 - 20:01 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ 2005թ. շարունակել են զարգանալ եւ խորանալ տարբեր ոլորտներում, այդ թվում քաղաքական, առեւտրատնտեսական եւ ռազմական համագործակցության»,-այդ մասին այսօր հայտարարել է Վարդան Օսկանյանը 2005 թ. ՀՀ արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, հայ-ամերիկյան հարաբերությունների տարվա կարեւորագույն ձեռքբերում կարելի է համարել «Հազարամյակի մարտահարվերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի կողմից Հայաստանի ներկայացրած ծրագրի հաստատումը եւ այն իրականացնելու համար 235.65 մլն ԱՄՆ դոլարի օժանդակության հատկացումը: Ծրագրի կենսագործումը հնարավարություն կտա զարգացնել Հայաստանի գյուղական շրջանների ենթակառուցվածքը (ճանապարհներ եւ ոռոգման համակարգ), ինչն իր հերթին կնպաստի գյուղական աղքատության կրճատմանը:Վ.Օսկանյանը նշեց, որ 2005թ. հունիսին կայացավ ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Վաշինգտոն, որտեղ հանդիպումներ ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի, ազգային անվտանգության քարտուղարի, ինչպես նաեւ ԱՄՆ կոնգրեսի հայանպաստ խումբը ներկայացնող կոնգրեսականների հետ: Սեպտեմբերին ԱՄՆ այցելեց նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ա.Բաղդասարյանը: Այցի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակի, հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող մի շարք կոնգրեսականների, ԱՄՆ պետքարտուղարության եւ ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վերոնշյալ եւ տարբեր մակարդակների այլ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանին առչնչվող հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր ուղիները, Հարավային Կովկասի զարգացման հեռանկարները: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ պահպանվել է 2006թ. Հայաստանին ԱՄՆ կողմից տրամադրվող մարդասիրական եւ տեխնիկական օժանդակության բարձր մակարդակը: 2005թ. նոյեմբերին Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի համատեղ կոնֆերանսը որոշում կայացրեց Հայաստանին հատկացնել 75 մլն, իսկ Լեռնային Ղարաբաղին 3 մլն ԱՄՆ դոլարի օգնություն: Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնությանը, ապա պահպանվել է պարիտետային սկզբունքը (յուրաքանչյուրին` 5.75 մլն ԱՄՆ դոլար): Հայաստանն իր հերթին 200 հազար ԱՄՆ դոլարի օգնություն է հատկացրել «Կատրինա» փոթորկի հետեւանքով տուժածներին: Ինչպես նշեց Վ.Օսկանյանը, կայացել են նաեւ ՀՀ-ԱՄՆ ռազմական համագործակցության հերթական երկկողմ խորհրդակցությունները, իրականացվել են ռազմական բնագավառի տարբեր մասնագիտական խմբերի փոխայցելություններ: Վերոնշյալ միջոցառումները նոր մակարդակի են բարձրացրել հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը: Բացի այդ, Վ.Օսկանյանը նշեց, որ զարգացել է համագործակցությունը նաեւ տնտեսության ոլորտում. մայիսին եւ սեպտեմբերին (Երեւան, Վաշինգտոն) կայացել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (US-Armenia Task Force) հերթական նիստերը: Տարվա ընթացքում իրականացված կարեւոր այցերից էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության եւ էներգետիկայի նախարարների այցելությունները ԱՄՆ, որոնց ընթացքում քննարկվեցին այդ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները: «Սեպտեմբերին Երեւանում բացվեց Կալիֆորնիայի առեւտրական գրասենյակը, ինչը կխթանի հայ-ամերիկյան առեւտրատնտեսական համագործակցությունը»,-հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարարը: Նշված համատեքստում Հայաստանի համար կարեւոր հարցեր են հանդիսանում ԱՄՆ-ի հետ երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի կնքումը եւ Արտոնությունների ընդհանուր համակարգի շրջանակներում ՀՀ-ից ԱՄՆ ներմուծվող ապրանքատեսակների ցանկի ընդլայնումը: Ըստ Վ.Օսկանյանի, Իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ Հայաստանը ձգտում է աջակցությունից տեղափոխել փոխշահավետ ծրագրերի իրականացման հարթություն: Հայաստանում ներդրումային մթնոլորտի հետագա բարելավման պայմաններում, ակնկալվում է ամերիկյան կապիտալ ներդրումների հոսքի ավելացում, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ընկերությունների ակտիվ մասնակցություն եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծում: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |