Էմիլ Ատլասոնի դուբլի շնորհիվ Իսլանդիայի Մ-21 տ. ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Հայաստանին 6 հունիսի 2013 - 20:50 AMT PanARMENIAN.Net - 2015 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական Հայաստան-Իսլանդիա հանդիպման առաջին կեսում Էմիլ Ատլասոնի գոլի շնորհիվ առջևում էին հյուրերը: «Հրազդան» մարզադաշտում ընթացող երկրորդ խաղակեսում էլ թիմերը խաղում էին նույն մարտավարությամբ՝ հիմնականում պայքարելով դաշտի կենտրոնում: Հայաստանի ընտրանին փորձում էր ամեն կերպ հավասարեցնել հաշիվը: Մրցակցի տուգանայինում հայ ֆուտբոլիստները ազատ գործելու հնարավորություն շատ քիչ էին ստանում, այդ պատճառով էլ փորձում էին հեռահար հարվածներով գրավել մրցակցի դարպասը: 68-րդ րոպեին Ռաֆայել Նազարյանի սաներին վերջապես հաջողվեց պատասխան գնդակը խփել: Փոխարինման մտած Աշոտ Սարդարյանը Աղվան Պապիկյանի փոխանցումից հետո գրավեց Ռունառ Ռունառսոնի դարպասը՝ 1:1: Բայց խաղի վերջնամասում իսլանդացիներին հաջողվեց խփել հաղթական գնդակը, 90-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Էմիլ Ատլասոնը`2:1: Հայաստանի հավաքականը 10-րդ ընտրական խմբի առաջին խաղում չկարողացավ միավոր վաստակել, իսկ Իսլանդիան արդեն ունի 6 միավոր, այն մեկ խաղ ավել է անցկացրել և առավելության է հասել Բելառուսի նկատմամբ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |