Հենրիխ Մխիթարյանը վաղն առավոտյան կմեկնի Լոնդոն

Հենրիխ Մխիթարյանը վաղն առավոտյան կմեկնի Լոնդոն

PanARMENIAN.Net - Ըստ տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության, Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս շաբաթ պետք է պայմանագիր կնքի «Լիվերպուլի» հետ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանից, ֆուտբոլիստը հունիսի 20-ի առավոտյան` Երևանի ժամանակով ժամը 08:10-ին, Երևան-Մոսկվա-Լոնդոն չվերթով մեկնելու է Մեծ Բրիտանիա:

Այս մրցաշրջանում «Շախտյորի» կազմում Մխիթարյանը դարձել է Ուկրաինայի չեմպիոն և Գավաթակիր: Նա անցկացրել է 41 հանդիպում և դարձել 29 գնդակի հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---