Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ26 ապրիլի 2024 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25–ին Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել՝ քաղաքացիական հասարակության հետապնդումների համար։ Կողմ է քվեարկել 474 պատգամվոր, դեմ՝ 4–ը, ձեռնպահ է մնացել 51–ը։ Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, գրում է Turan.az-ը։ Բանաձևում ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ։ Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել իրավապաշտպան Իլհամիզ Գուլիևին և այլ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ԵՄ և այլ երկրների քաղաքացիների։ Կոչ է արվում նաև հանել բոլոր մեղադրանքները Գուբադ Իբադօղլուից և բուժօգնություն ցուցաբերել նրան՝ նրա կալանքը ապրիլի 22–ին փոխարինվել է տնային կալանքով։ Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ Դինա Տիտուսի գլխավորությամբ նախատեսում են առաջին անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել։ Օրինագծում անդրադարձ կա արցախյան պատերազմին, խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին, ինչը «հարցականի տակ է դնում Ադրբեջանի կառավարության հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և արդար ու կայուն խաղաղաության շուրջ բանակցելու կարողությունը»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |