Ռոման Բերեզովսկի. Չեմ բացառում, որ Հենրիխ Մխիթարյանը կճանաչվի անգլիական պրեմիեր լիգայի լավագույն խաղացող19 հունիսի 2013 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի անդամ, «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ինչպես կդասավորվի Հենրիխ Մխիթարյանի կարիերան Անգլիայում: «Ես հիանալի հարաբերություններ ունեմ Մխիթարյանի հետ: Ինչպես, հավանաբար, յուրաքանչյուրը Հայաստանի հավաքականում: Այլ կերպ լինել չի կարող, քանի որ Հենրիխը շատ շփվող, ընկերասեր տղա է և գերազանց ֆուտբոլիստ»,-Բերեղովսկու խոսքն է մեջբերում sport-express.ru-ն: Հավանական է, որ առաջիկայում «Շախտյորի» կիսապաշտպանը տեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»: Ըստ դարպասապահի, Մխիթարյանի մոտ ամեն ինչ կարող է ստացվել ցանկացած ամենաուժեղ եվրոպական ակումբում: «Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, որը կարող է հենակետային կիսապաշտպան լինել նույն հաջողությամբ, ինչ հարձակվող: Կարող է հանդես գալ որպես առաջատար, իսկ եթե պետք լինի, նաև եզրային պաշտպան: Ֆուտբոլի ընկալումը, տեխնիկան, արագությունը թույլ են տալիս դա նրան: Նա շատ պրոֆեսիոնալ է մոտենում ֆուտբոլին»: Բերեզովսկին խոստովանել է, որ Հայաստանի հավաքականի վերջին խաղում Դանիայի դեմ Մխիթարյանը առաջ էր մրցակցից նաև ուժային պայքարում, չնայած, որ մրցակիցներից շատերը մի գլուխ նրանից բարձր էին: «Եթե «Լիվերպուլն» ի վիճակի լինի պայքարել Անգլիայի առաջնության բարձրագույն պարգևների համար և Մխիթարյանը միշտ տեսադաշտում լինի, չեմ բացառում, որ նա կճանաչվի անգլիական պրեմիեր լիգայի լավագույն խաղացող»,-հավելել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |