Բ.Առինջ. Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղին կնպաստի Անկարայի, Բաքվի եւ Թբիլիսիի մերձեցմանը 9 փետրվարի 2006 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովումը Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցության հիմնական նպատակն է, եւ այդ համատեքստում առանձնակի դեր է կատարում էներգետիկ նախագծերի իրականացումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենթ Առինջը: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի նախագիծը, որը կիրականացվի մոտակա ամիսներին, ռազմավարական նշանակություն ունի: Դրանից հետո մենք կմիավորենք ուժերը Բաքու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ) գազամուղի նախագծի շրջանակներում»,-ասել է Բ.Առինջը, նշելով, որ ԲԹԷ նախագծի նշանակությունը «կարեւորվում է դեպի Եվրոպա «երկնագույն վառելիքի» արտահանման հետ կապված վերջին իրադարձությունների համատեքստում»: Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երակթուղու նախագծին, թուրքական խորհրդարանի խոսնակը նշեց, որ պաշտոնական Անկարան կարեւորում է այդ ճանապարհի շահագործումը: «Այդ ճանապարհը ոչ միայն առավել կմերձեցնի Թուրքիային, Վրաստանին եւ Ադրբեջանին, այլ նաեւ անգնահատելի ներդրում կունենա Եվրոպայից Միջին Ասիա տրանսպորտային փոխադրումների ավելացման գործում»,-ասել է Բ.Առինջը` նկատելով, որ «հուսով է, թե այդ նախագիծը կդրդի տարածաշրջանի մյուս երկրներին համագործակցության քայլեր կատարել, որոնք նրանցից ակնկալվում են»,-հաղորդում է «Թրենդը»: Նշենք, որ Հայաստանը դեմ է Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցմանը, համարելով այդ նախագիծը տնտեսապես աննպատակահարմար, քանի որ այդ երկաթուղային ճյուղի շինարարությունը իրականացվում է ի հակակշիռ արդեն գոյություն ունեցող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղու: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |