Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Գեւորգյանը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է Արմեն Գեւորգյանին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու հրամանագիրը, հայտնում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը: Մինչ աշխատակազմի ղեկավար նշանակվելը, Արմեն Գեւորգյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի առաջին խորհրդականի պաշտոնը: Հիշեցնենք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր է ստորագրել Արտաշես Թումանյանին, իր դիմումի համաձայն, Հայաստանի Հանրապետության Նախա֊գահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Նշենք, որ վերջերս Արաշես Թումանյանը հիմնել էր «Նոր երկիր» կուսակցությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---