Հուշարձանների ավերման փաստերի հավաքման ԵԽ առաքելությունը կայցելի Ղարաբաղ եւ Նախիջեւան

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանին հղած նամակում նշել է, որ ԵԽ-ը մեծ նշանակություն է տալիս մշակութային ժառանգության պահպանությանը, հայտնում է ՀՀ ԱԺ մալո ծառայությունը: «Հարավային Կովկասի տարածքում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ ԵԽ-ը շուտով հուշարձանների ավերման փաստերի հավաքման առաքելությունը կուղղարկի Ղարաբաղ եւ Նախիջեւան»,-ասվում է ուղերձում: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ խոսնակը դիմում էր ուղղարկել ԵԽ, որում Հին Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման առնչությամբ անհանգստություն էր արտահայտվում:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---