Իրաքում երկու հարձակման հետևանքով ավելի քան 14 մարդ է զոհվել15 օգոստոսի 2013 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Իրաքի Բակուբա քաղաքում երկու հարձակումից հետո ավելի քան 14 մարդ զոհվել, 26-ը վիրավորվել է, հայտնում է BBC-ն: Ռումբերից մեկը պայթել է քաղաքի կենտրոնին մոտ գտնվող սրճարանում, իսկ մյուսը փողոցում: Իրաքի իշխանությունները բոլոր ուժերով ձգտում են զսպել բռնությունների ալիքը, որոնց մեջ ներգրավված են սուննի իսլամիստների խմբավորումներ, որոնք հարձակվում են շիա մահմեդականների վրա: Միևնույն ժամանակ ահաբեկչությունից տուժում են շիաների թաղամասները: Այս շաբաթվա սկզբին մահապարտը պայթեցրել էր իրեն Բալադ քաղաքի սրճարանում, արդյունքում զոհվել էր 16 մարդ, վիրավորվել` 35-ը: Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին նախօրեին խոստացել էր, որ հետևելու է և պատասխանատվության է ենթարկելու նրանց, ովքեր կանգնած են այդ ալիքի հետևում: Նա հայտարարել էր, որ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 800 կասկածյալի` բռնագրավելով մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ սարքեր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |