Հունահռոմեական ըմբիշ Կորյուն Ամիրյանը պատանեկան ԱԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ21 օգոստոսի 2013 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Սերբիայում ընթանում է ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցութային առաջին օրը մինչև 63 կգ քաշային կարգում հայ ըմբիշներից բրոնզե մեդալ է նվաճել Կորյուն Ամիրյանը: Որոշիչ մենամարտում նա 4:1 հաշվով հաղթել է Ադիլետ Տոկտոբեկովին (Ղրղզստան): Այդ քաշային կարգի հաղթողի կոչումը նվաճել է Ազամատ Տախոևը (Ռուսաստան): Օգոստոսի 21-ին պայքարի մեջ կմտնեն ևս 4 հայ ըմբիշներ: Մինչև 42 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Սլավիկ Գալստյանը հանդիպելու է Էմին Սաֆերշաևին (Ուկրաինա): Էդգար Թամազյանը (46 կգ) 1/16 եզրափակչում մրցելու է Ջավոխոմիր Միրոկոխմեդի (Ուզբեկստան) հետ, Հրանտ Կալչյանի (69 կգ) մրցակիցը 1/8 եզրափակչում լինելու է Քեյվան Ռեզաեիդալինի (Իրան), իսկ Գագիկ Սարգսյանը (76 կգ) 1/16 եզրափակչում հանդիպելու է Տակու Վամաշիտի (Ճապոնիա) հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |