Ռամիլ Սաֆարովի փաստաբանը մեղադրում է հունգարական դատարանը կանխակալ վերաբերմունքի համար

PanARMENIAN.Net - Ռ.Սաֆարովի հոգեբանական վիճակի որոշման վերջին փորձաքննությունը, որը մեղադրվում է Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար, «կանխակալ է անցկացվել»: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ռ.Սաֆարովի փաստաբան Ադիլ Իսմայլովը: Նրա խոսքերով, «այդ գործընթացին է միջամտել Գալ Կատալինը, որն ավելի վաղ անց էր կացրել առաջին փորձաքննությունը»: «Առաջին փորձաքննության ժամանակ Գալ Կատալինը Ռ.Սաֆարովին լիովին մեղսունակ էր ճանաչել իր արարքի պահին: Մեկ այլ փորձագետի կողմից անցկացված երկրորդ փորձաքննության ժամանակ Ռ.Սաֆարովը ճանաչվել էր մասնակի մեղսունակ: երկու փորձաքննությունների միջեւ հակասությունները վերացնելու նպատակով դատարանը նշանակեց երրորդ փորձաքննությունը: Այդ ժամանակ Գալ Կատալինը խնդրեց դատարանին, որ փորձաքննությունը անցկացնեն իր առաջարկած փորձագետները, սակայն դատարանն այդ առաջարկը մերժեց»,-ասել է Ա.Իսմայլովը: Նա նշել է, որ երրորդ փորձաքննությունն անցել է «անաչառ եւ Ռ.Սաֆարովի անմեղսունակությունը հաստատվել է»: Սակայն դատավորը չընդունեց երրորդ փորձաքննության արդյունքները եւ «չորրոդ փորձաքննության նշանակման ժամանակ Գ.Կատալինը կրկին հանդես եկավ իր առաջարկով»: «Այս անգամ դատարանը փորձաքննությունը հանձնարարեց ոչ թե Կատալինի առաջարկած փորձագետներին, այլ մեկ այլ ինստիտուտի: Սակայն վերջին պահին այդ որոշումը փոխվեց եւ չորրորդ փորձաքննությունը իրականացրեցին Կատալինի առաջարկած փորձագետները: Արդյունքում չորրոդ փորձաքննության եզրակացությունը համընկավ առաջինի հետ` այսինքն Ռ.Սաֆարովը լիովին մեղսունակ ճանաչվեց: Դատարանն ընդունեց այդ եզրակացությունը»,-նշեց Ա.Իսմայլովը:



Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովի չորրորդ եւ վերջին դատաբժշկական փորձաքննությունը հաստատաել է, որ մեղադրայալը մեղսագիտակ է եւ պատասխանում է իր գործողությունների համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Նազելի Հովհաննիսյանը, որ ներկայացնում է սպանված Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը: Նրա խոքերի համաձայն, առաջին եւ վերջին փորձաքննությունները գրեթե նույնն էին: «Վերջին նիստին դատավորը հաստատել է չորրորդ փորձաքննության արդյունքները: Ճիշտ է, ադրբեջանական կողմը պնդում էր երրորդ փորձագետի ներկայությունը, բայց քանի որ այդ փորձաքննության արդյութնքները անվավեր էին ճանաչվել, փորձագետին չէին հրավիրել»,- նշել է Վարդանյանը: Նրա խոսքերով, Սաֆարովը ոչ մի շեղում չունի: Ինչպես գտնում են փորձագետները, նրա պահելաձեւն ու բնազդները համապատասխանում են նորմալ մարդու տվյալներին, իսկ որոշ շեղումները նորմա է: «Ադրբեջանական կողմը անընդհատ խոսում էր մեղադրյալի ծանր մանկության մասին, օրնակ էր բերում եղբորը, որն իբր հաշմանդամ է դարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Սակայն պարզվեց, որ նրա եղբայրը մանկուց հիվանդ է եւ ղարաբաղյան հակամարտության հետ ոչ մի առնչություն չունի»,- ընդգծել է Գուրգեն Մարգարյանի փաստաբանը:



Նազելի Վարդանյանը նաեւ նշել է, որ կողմերին մեկ ամիս ժամանակ է տրվել եզրափակիչ խոսքը պատրաստելու համար: Վերջին նիստը կկայանա 2006 թվականի ապրիլի 4-ին, ապրիլի 13-ին կհնչի դատավճիռը: «Ռամիլ Սաֆարովին, հունգարական օրենքների համաձայն, սպասվում է 10-12 տարվա կամ ցմահ ազատազրկում: Հայ սպայի սպանությունը որակվում է որպես կանխամտածված, առանձնապես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված»,- նշել է նա: Նրա խոսքերով, տվյալ դեպքում, հանցագործի էքստրադիցիան Ադրբեջան դժվար թե հնարավոր լինի:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---