ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը ՌԴ չեղյալ չի հայտարարվել, այն հետաձգվել է22 օգոստոսի 2013 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը ՌԴ չեղյալ չի հայտարարվել, այն հետաձգվել է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Այցը հետաձգվել է, սակայն չեղյալ չի հայտարարվել: Պարոն Օբամայի հրավերը ուժի մեջ է, մենք հուսով ենք, որ ինչ-որ փուլում այն կօգտագործվի»,-ասել է նա: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հրաժարվել է իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք հանդիպումից, այդ որոշումը շաղկապելով այդ թվում նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու հետ: Կրեմլը հայտարարել է, որ հիասթափված է, սակայն Օբամայի հրավերն ուժի մեջ է մնում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |