Չինաստանում թայֆունից տուժածների թիվը հասել է 200 հազարի

Չինաստանում թայֆունից տուժածների թիվը հասել է 200 հազարի

PanARMENIAN.Net - Չինաստանի հարավում «Տրամի» թայֆունից մոտ 200 հազար մարդ է տուժել, ևս երկուսը զոհվել են: Այդ մասին այսօր հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Թայֆունի պատճառով իշխանությունները ստիպված էին տարհանել շուրջ 4,4 հազար մարդ: Տարերքի հետևանքով հեղեղվել են 6,17 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածքներ, վնասվել է 492 տուն:

Ըստ պաշտոնական տվյալների, անմիջական տնտեսական վնասը թայֆունից գնահատվում է 4,13 մլն դոլար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---