Anonymous-ը գաղտնազերծել է «Ազերէներժի»-ի գաղտնի փաստաթղթերը

Anonymous-ը գաղտնազերծել է «Ազերէներժի»-ի գաղտնի փաստաթղթերը

PanARMENIAN.Net - Հաքերների Anonymous խումբը գաղտնազերծել է Ադրբեջանի էներգետիկ հասկա «Ազերէներժի»-ի գաղտնի փաստաթղթերը: Մոտ 7 գբ տարողությամբ ֆայլերում գաղտնի փաստաթղթեր են, ապօրինի սխեմաներ, հաշվապահական թղթեր, պայմանագրեր, օֆշորային փաստաթղթեր և այլն:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, սա մեկ տարվա ընթացքում Anonymous-ի երրորդ հարձակումն է ադրբեջանական կայքերի վրա:

«Մինչ այս պետական պաշտպանության վարչություններն էին ու էներգետիկայի նախարարությունը»,- ասաց մասնագետը:

«Ազերէներժի» ԲԲԸ-ից ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են, որ կայքն աշխատում է անխափան, բայց, այնուամենայնիվ, իրենք ստուգում են:

Իսկ Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Մուշֆիգ Ամիրովն իր հերթին տեղեկացրել է, որ չնայած ամեն գերատեսչություն ինքն է պատասխանում իր պաշտոնական կայքի համար, առայժմ «Ազերէներժի» ԲԲԸ-ի կայքը կոտրելու մասին տեղեկություն չեն ստացել: Նա նաև հավելել է, որ նախարարությունը պայքարում է նման գործողությունների դեմ:

Anonymous-ը միջազգային հաքերների խումբ է, որը գրոհում է հիմնականում այն կազմակերպությունների վեբ-կայքեր, որոնք, ըստ հաքերների, գործում են ի վնաս համացանցում ինֆորմացիայի ազատ գոյությանն ու տարածմանը: Anonymous-ը խմբակցություն չէ, քանի որ բաց է և մշտական անդամներ չունի։ Հաքերները միշտ գործում են միևնույն սխեմայով՝ օգտագործելով շատ պարզ համակարգչային ծրագիր՝ LOIC, որը թույլատրում է DDOS հարձակումներ կատարել։

Anonymous-ները հիմնականում միավորվում են հաքերական ֆորումներում: Նախ պայմանավորվում են առաջիկա հարձակման մասին, այնուհետև հավաքվում մասնակիցների, միմյանց հետ կապ պահպանում ու հարձակվում նախապես պայմանավորված ժամին։ Նրանց աշխատանքից հետո հարձաման ենթարկված կայքերը դադարում են աշխատել, անգամ այնպիսի կայքեր, ինչպիսին է Պենտագոնի պաշտոնական կայքէջը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---