Գարեգին երկրորդը շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետին աջակցության համար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Բագրատ Գալստյանը երեքշաբթի օրը հանդիպել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ: Հանդիպման ընթացքում թեմի առաջնորդը շնորհավորեց Սթիվեն Հարփերին Կանադայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց կանադական խորհրդարանում հայկական հարցերի եւ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումներում իրականացրած աջակցության համար: Եպիսկոպոսը հայտարարեց, որ հաճույքով իմացել է Կոնսերվատիվ կուսակցության քաղաքական ծրագրերի մասին, պատրաստակամություն հայտնելով աջակցել Կանադայի միջկրոնական եւ էկումենիկ երկխոսությունների հարցում: Եպիսկոպոս Բագրատ Սարգսյանը կանադական կառավարության ղեկավարին հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգի II-ի պաշտոնական նամակը, որում շնորհակալություն է հայտնվում վարչապետին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Ս. Հարփերի գրաված դիրքորոշման համար: Հայոց եկեղեցու առաջնորդը հույս հայտնեց, որ Հարփերի պաշտոնավարության ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները ավելի կամրապնդվեն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---