ԵՄ. Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերը կհանգեցնեն լուրջ հետեւանքների27 մարտի 2006 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը անմիջական մասնակցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբին: «Հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասում կլինի ԵՄ գերակայություններից մեկը: Դա ազդանշան է խնդրահարույց իրավիճակների հանգուցալուծմանը առավել ակտիվ մասնակցելու համար»,-ասել է Պ.Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Եվրամիության մանդատն այս հարցում ընդլայնվել է, որտեղ ներառվել են նաեւ բախումնային իրավիճակների լուծման հարցերը: «Եթե հակամարտությունը մնա չլուծված, Հայաստանը կարող է մնալ մեկուսացման մեջ»,-ասել է շվեդ դիվանագետը: Միեւնույն ժամանակ Պետեր Սեմնեբին չի թաքցրել իր մտահոգությունը կապված ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերի հետ: «Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերը կհանգեցնեն լուրջ հետեւանքների»,-նշել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում |