Հայաստանը կկարողանա գնումներ կատարել անմիջապես ռուսական ռազմական գործարանների՞ց24 սեպտեմբերի 2013 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանն ու Ռուսաստանը կվավերացնեն կարևոր մի փաստաթուղթ, որով նախատեսվում են ուղիղ գնումներ ռուսական ռազմական գործարաններից: Ինչպես գրում է «Հրապարակ» թերթը ԱԺ-ում իր աղբյուրների վրա հղումով, Հայաստանը միակ երկիրը կլինի, որը նման պայմանագիր կունենա Ռուսաստանի հետ: «Նմանատիպ պայմանագիր գոյություն ունի նաև Բելառսւի հետ, սակայն, այնտեղ որոշ վերապահումներ կան, որոնք Հայաստանի դեպքում բացակայում են»,-մասնավորապես, գրում է պարբերականը: 2013 թվականի հունիսին ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին: Պայմանագրով նախատեսվում է, որ կողմերից յուրաքանչյուրը մյուս կողմին ռազմական նշանակության նույն բնութագրերն ու բաղադրիչներն ունեցող արտադրանքը կառաքի մյուս կողմին, ինչպես դա արվում է սեփական ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զորամիավորումների, իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար: Բացի այդ, պայմանագիրն իրավունք է տալիս ռազմական նշանակության արտադրանք առաքող կողմին վերահսկել նրա առկայությունն ու նպատակային օգտագործումը, որի կարգը կողմերը որոշելու են լրացուցիչ համաձայնագրով: Բացի այդ, մեկ այլ պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են համատեղ պաշտպանական ոլորտի ձեռնարկություն ստեղծել, ինչպես նաև սահմանապահների ու արտակարգ իրավիճակների մասնագետների նախապատրաստման կենտրոններ: Հայաստանի պաշտպանական ոլորտի արդյունաբերությունը ՌԴ օգնությամբ պետք է որոշ տեսակի զինամթերքների, զրահատեխնիկայի արտադրություն սկսի, ինչպես նաև վերանորոգման համար անհրաժեշտ բազա ոչ միայն ցամաքային ուժերի, այլ նաև ՀՕՊ և ՌՕՈւ սպառազինության համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |