Յուրա Մովսիսյանը հետաքրքրել է գերմանական ակումբներին21 հոկտեմբերի 2013 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնվել է Բունդեսլիգայի միանգամից մի քանի ակումբների հետաքրքրության ոլորտում, հայտնում է championat.com-ը: Գերմանական թիմերի ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Ռուսաստանի առաջնության նախորդ տարվա լավագույն ռմբարկուի խաղին ինչպես «Սպարտակի», այնպես էլ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում: Անցած շաբաթ Յուրա Մովսիսյանն օգնեց ազգային թիմին ոչ ոքի խաղալ Իտալիայի հետ, իսկ «Սպարտակին»՝ հաղթել «Անժիի» հետ խաղում: Այս խաղաշրջանում Մովսիսյանը 7 գոլ է խփել ռուսական պրեմիեր լիգայում, իսկ ԱԱ-2014 թվականի ընտրական փուլում՝ 4 գոլ և 2 գոլային փոխանցում է կատարել: «Սպարտակում» Մովսիսյանը խաղում է 2012 թ. վերջից, ուր նա տեղափոխվեց «Կրասնոդարից»: Հոկտեմբերի 15-ին Նեապոլում տեղի ունեցավ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի վերջին 10-րդ տուրի հանդիպումն Իտալիայի և Հայաստանի հավաքականների միջև: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |