System of a Down խումբը Վաշինգտոնում կանցկացնի մի շարք միջոցառումներ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման 4 ապրիլի 2006 - 17:29 AMT PanARMENIAN.Net - System of a Down հայտնի ռոք-խմբի անդամներ Սերժ Թանգյանը եւ Ջոն Դոլմանյանը եռօրյա արշավ կանցկացնեն Վաշինգտոնւմ, ուղղված ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Մասնավորապես, նրանք մտադիր են կոչ անել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթին վերջ տալ աջակցել Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական քաղաքականությանը: Ապրիլի 24-ին երաժիշտները կմիանան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ներկայացուցիչներին եւ կգլխավորեն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ կայանալիք բողոքի ցույցը: Ապրիլի 25-ին նրանք ներկա կլինեն ԱՄՆ Կոնգրեսում «Աղաղակողները» ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է System of a Down-ի կազմակերպած Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված համաշխարհային արշավին: Ապրիլի 26-ին Սերժ Թանգյանը եւ Ջոն Դոլմանյանը կհանդիպեն ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ: Հանդիպման ընթացքում երաժիշտները մտադիր են կոչ անել կոնգրեսականներին քվեարկել Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի օգտին: Բացի այդ, նախատեսվում է նրանց մասնակցությունը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Կապիտոլիումի բլրի վրա, հաղորդում է ԱՀԴՀ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |