Ստեփանակերտում ռուս խաղաղապահ է զոհվել․ Կան վիրավորներ

Ստեփանակերտում ռուս խաղաղապահ է զոհվել․ Կան վիրավորներ

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում ռուս խաղաղապահների զրահափոխադրիչը շրջվել է և ընկել ձորը։ Կա 1 զոհ և վիրավորներ, մեկի վիճակը ծանր է, գրում է ադրբեջանական APA-ն։

Նշվում է, որ «վիրավորները տեղափոխվել են Ստեփանակերտի բուժհաստատություն»։

Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 19–ի ադրբեջանական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում միայն մի քանի տասնյակ հայ է մնացել, ռուս խաղաղապահները մնում են այնտեղ և, ըստ ռուսական կողմի հայտարարության, «շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---