// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր USB մոդեմ ունի՝ «ՄՏՍ կոնեկտ MF 710»-ն է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր USB մոդեմ ունի՝ «ՄՏՍ կոնեկտ MF 710»-ն է

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է իր նոր՝ «ՄՏՍ կոնեկտ MF 710» USB մոդեմը, որը թույլ է տալիս համակարգչի միջոցով օգտվել անլար շարժական ինտերնետից: Այն ապահովում է HSUPA/HSDPA/UMTS/EDGE/GSM տեխնոլոգիաները:

«ՄՏՍ կոնեկտ MF 710» USB մոդեմի միջոցով ապահովվող ինտերնետի առավելագույն արագությունը ներբեռնման համար 21.6 Մբիթ/վրկ է, իսկ վերբեռնման համար՝ 11 Մբիթ/վրկ:

Մոդեմի արժեքը 18 000 դրամ է:Ի դեպ, «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ սակագնային պլաններից մեկին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում USB մոդեմը տրամադրվում է անվճար:

Բաժանորդագրվելով անսահմանափակ սկզբունքով գործող «ՄՏՍ կոնեկտ» հետվճարային սակագնային պլաններից մեկին` վճարելով միայն ֆիքսված ամսավճար, հրանավոր է օգտվել ինտերնետից անսահմանափակ:

«ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն բոլորովին անվճար օգտվելու աշխարհում լավագույններից մեկը համարվող հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից:

 Ուշագրավ
Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն