ՎիվաՍել-ՄՏՍ-ը կնպաստի ինժեներական կրթության զարգացմանը Հայաստանի դպրոցներում21 նոյեմբերի 2013 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում հրավիրվել է կոնֆերանս` «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով: Կոնֆերանսի հիմնական նպատակն առկա ինժեներական ծրագրերը ներկայացնելն ու Հայաստանի դպրոցական ինժեներական կրթության կարևորության շուրջ հետաքրքրված բոլոր կողմերին համախմբելն էր: «Նման համախմբումն անհրաժեշտ է առկա մտավոր ներուժն օգտագործելու, Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում: Այս հարցում մեզ կօգնի հատկապես ռոբոտաշինության զարգացումը, որն էլ կհանդիսանա մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկը»,-նշել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Դպրոցական տարիքում ստացած գիտելիքները մնայուն են: Կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելու մեր ձգտումը կարևոր առաքելություն ունի: Այն ռոբոտաշինությամբ հետաքրքրված սովորողների շրջանում կմեծացնի բացահայտելու և նորը ստեղծելու ձգտումը: Այս ամենին հասնելու համար, հարկավոր է ապահովել զարգացած ինժեներական մտքով սերունդների հերթափոխ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված` ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգը, ամփոփվել է կրթական անիմացիաների և խաղերի ստեղծման մրցույթը: Ցուցադրվել են նաև ԻՏՁՄ կողմից իրականացվող` «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթի մասնակից նախագծերը: Միջոցառման ընթացքում, «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում, խմբակավարներին տրամադրվել են ռոբոտ կոնստրուկտորային կոմպլեկտներ: Ծրագրի իրականացման նպատակով միայն 2013թ-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 30 միլիոն դրամ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |