Թուրքիան չի վերանայի Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով դատում էին Ցեղասպանության հիշատակման համար12 ապրիլի 2006 - 20:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր չէ վերանայել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որի համաձայն դատական պատասխանատվության են ենթարկվել մի քանի լրագրողներ եւ գրողներ, ներառյալ Օրհան Փամուկին եւ Ռեջեփ Զարաքոլուին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքերով, նոր Քրեական օրենսգիրքը լիովին համապատասխանում է ԵՄ պահանջներին: Նա նաեւ նշել է, որ մոտ ապագայում նախարարների կաբինետի քննարկմանը կներկայացվի հակաահաբեկչական օրենքը, որտեղ մարդու իրավունքները չեն ոտնահարվում: Մինչդեռ, Եվրոպայի Խորհուրդը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում խիստ քննադատության է ենթարկել 301-րդ հոդվածը: ԵՄ Նախարարների կոմիտեն գտնում է, որ Թուրքիայի նոր Քրեական օրենսգիրքը եւս սահմանափակում է խոսքի ազատությունը, հաղորդում է թուրքական «Զաման» թերթը: Նշենք, որ 301-րդ հոդվածը քրեական պատիժ է նախատեսում «թուրքական պետության արժանապատվությունը վիրավորելու համար»: Օրհան Փամուկը եւ մի շարք այլ լրագրողներ եւ գրողներ քրեական պատասխանատվության են ենթարկվել իրենց ստեղծագործություններում Հայոց ցեղասպանության հիշատակման համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |