Սանքտ Պետերբուրգում Հայաստանի խորհրդարանի խոսնակը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջ հետ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Ժան Կլոդ Գոդեն հրավերով, ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 22-25-ը կմեկնի Ֆրանսիա, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Փարիզում եւ Մարսելում նախատեսվում են հանդիպումներ` Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ ժան Կլոդ Գոդենի, ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահ Պիեռ Լելյուշի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիխիրո Մացուրայի, Ֆրանսիայի արտաքին գործերի պետական քարտուղար Ռենե Մյուզելեի, հայ համայնքի անդամների հետ: Ապրիլի 24-ին պատվիրակությունը Մարսելում կմասնակցի ցեղասպանության զոհերի հիշատակին հուշակոթողի բացմանը:



Ֆրանսիայից խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրիլի 26-27-ին կմասնակցի Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի 100 ամյակի տոնակատարությանը: ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենի, ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Էլսի Հաստինգսի հետ: Իբր- Ս-ծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահ` Արթուր Բաղդասարյանը համաձայնագիր կստորագրի «Եվրազեսի» հետ:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---