ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ մատուցեց ՄոբիԴրամի հաճախորդներին13 փետրվարի 2014 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը խաղարկություն է կազմակերպել իր դուստր ընկերության`ՄոբիԴրամի հաճախորդների համար: Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 9-ը ՄոբիԴրամում գրանցված և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություների դիմաց առնվազն մեկ անգամ էլեկտրոնային վճարում կատարած հաճախորդներից 7-ը ստացել են Google Nexus S սմարթֆոն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: 7 սմարթֆոն` 7 շաբաթվա ընթացքում: Խաղարկությունը կազմակերպվել է համակարգչային ծրագրով: Խաղարկվել են ՄոբիԴրամի հաճախորդների 12 նիշանոց հաշվեհամարները, ինչը նշանակում է, որ մասնակիցները կարող էին լինել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներ: Համակարգչային ծրագիրը հաղթողներին ընտրել է ներբեռնված տվյալների բազայից` պատահականության սկզբունքով: Հաղթող յուրաքանչյուր հաշվեհամար խաղարկությանը մասնակցել է մեկ անգամ` կրկնակի շահումները բացառելու սկզբունքով: Ավելի քան մեկ տարի Հայաստանի տնտեսության մեջ գործող ՄոբիԴրամը նպաստում է երկրի ֆինանսական շուկայի զարգացմանը`առաջարկելով բջջային հեռախոսով էլեկտրոնային վճարումներ կատարելու ծառայությունների լայն շրջանակ: Մասնավորապես`ակնթարթային դրամական փոխանցումներ, բանկային փոխանցումներ, վարկերի մարում, տարատեսակ առցանց ծառայությունների և ապրանքների դիմաց վճարումներ, կոմունալ և պետական բյուջե ուղղված վճարումներ և այլն: «Տեխնիկայի հնարավորությունները կարիքներին ծառայեցնելու մոտեցումը վաղուց գործում է ամբողջ աշխարհում: Բջջային հեռախոսը տալիս է այդ հնարավորությունը: Այն հրաշալի միջոց է հաղորդակցվելու և ֆինանսական հրաշալի գործիք` ժամանակը գնահատողի համար: ՄոբիԴրամն իր ծառայությունների փաթեթով թույլ է տալիս ակնթարթային դրամական փոխանցումներ կատարել օրվա ցանկացած պահին, ցանկացած վայրում, առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու: Էլեկտրոնային այս յուրօրինակ դրամապանակը հուսալի գործընկեր է և՛ երկրում, և՛ դրա սահմաններից դուրս»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Խաղարկության հաղթողները մրցանակների մասին ծանուցվել են հեռախոսազանգով : Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |