ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում մարտի 8-ից ապրիլի 7-ն անվճար կզանգեն օրական 150 դրամով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում մարտի 8-ից ապրիլի 7-ն անվճար կզանգեն օրական 150 դրամով

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը գարնանային անակնկալ է պատրաստել իր բաժանորդների համար: «Ալո մենք», «ԵՍ» և «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն մարտի 8-ից ապրիլի 7-ն ուղարկել *024# հրահանգը և կատարել անսահմանափակ զանգեր ցանցի ներսում՝ օրական ընդամենը 150 դրամով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ծառայության ավտոմատ երկարացումն ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *024*0# հրահանգը:

Տեղեկացնում ենք, որ ռոումինգում գտնվելիս ծառայությունն ակտիվացված լինելու դեպքում կատարված զանգերի համար վճարը հաշվարկվում է ռոումինգում գործող սակագներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---