Հայ պատգամավորները կմեկնեն Բաքու, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն 9 հունիսի 2014 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոուդ» սեմինարը: Լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն է հայտնել մասնակցել դրա աշխատանքներին: «Եթե Բաքուն անվտանգության երաշխիքներ տա, ապա մեր երկրից երկու պատվիրակ կմեկնի Բաքու: Մենք նաև հանդես ենք եկել առաջարկով, որ հաջորդ տարի «Ռոուզ-Ռոուդ» սեմինարն անցկացվի Երևանում»,- մանրամասնել է Նահապետյանը: «Ռոուզ-Ռոուդ» եռօրյա սեմինարներ Երևանում անցկացվել են նաև 2005-ի հոկտեմբերին և 2010-ի մարտին: Սեմինարների շրջանակներում քննարկել են ղարաբաղյան կարգավորմանը, տարածաշրջանային համագործակցությանը, պաշտպանական և ոստիկանական համակարգերի բարեփոխմանն առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ի վեհաժողովի նիստերն անցկացվել են մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում: Քննարկման ու քննադատության հիմնական թեման Ուկրաինան է եղել ու այդ կոնտեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը, թեև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում կարևորել է փոխհամաձայնությունների միջոցով հարցերի կարգավորման անհրաժեշտությունը, գրում է Panorama.am-ը: Մայիսի 25-ին կայացած Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթեց Պյոտր Պորոշենկոն 54,49 տոկոսով: Երկրորդ տեղում Յուլիա Տիմոշենկոն էր 12,88 տոկոսով, երրորդը՝ Օլեգ Լյաշկոն էր 8,38 տոկոսով: Ընտրություններն անցան խորը քաղաքական ճգնաժամի պայմաններում ու երկրի արևելքում անկախության կողմնակիցների դեմ Կիևի ուժային գործողությունների ֆոնի վրա: Արդեն բազմաթիվ զոհեր կան երկու կողմերից, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Մոսկվայում այդ հատուկ գործողությունը պատժիչ են անվանում ու կոչ են անում Կիևին անհապաղ դադարեցնել այն: Կորյուն Նահապետյանը նշել է, որ մանրամասն քննարկվել է նաև, թե արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստվում է փոփոխություններ մտցնել արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում: «Հաստատվել է 2014-16 թթ.-ի համար անհատական գործողությունների նոր ծրագիր: Իսկ երկկողմ հարաբերություններում մենք տեսանք նաև ՀՀ Ազգային Ժողովի հետ հարաբերությունների խորացման միտում. մեր պատվիրակները տարբեր առաջարկություններ են ներկայացրել և հուսանք, որ դրանք գոհունակությամբ կընկալվեն»,- նշել է բանախոսը: Պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ նշել է, թե Հայաստանը պետք է աշխատի ՆԱՏՕ-ի հետ երկկողմ հարաբերությունների փոխշահավետ խորացման ուղղությամբ, իսկ ինչ վերաբերում է քննարկման հիմնական թեմային, հիշեցրել, որ որոշ ժամանակ առաջ այդ նույն ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, ովքեր այսօր քննադատություններով են աչքի ընկնում դրվատանքով էին արտահայտվում ՌԴ հասցեին: Այնպես որ խոսքն այստեղ շահերի բախման մասին է. «Վաղը իրավիճակը կփոխվի` այլ կերպ կարտահայտվեն»: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |