ՆԱՏՕ-ն չի պատրաստվում լուծել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա քաղաքական խնդիրները

PanARMENIAN.Net - Թուրքիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է, որը համաձայնվել է Հայաստանի հետ անհատական համագործակցության ծրագրին: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն չի պատրաստվում լուծել այն երկրների միջեւ առկա քաղաքական խնդիրները, որոնք Դաշինքի մաս են կազմում, կամ մասնակցում են գործընկերության ծրագրերին: «Հայաստանն ու Թուրքիան իրենք պետք է լուծեն հարաբերությունների նորմալացման եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցերը»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---