ԱՄՆ-ն հուսով են, որ Ռումինիայում Ռ. Քոչարյանն եւ Ի. Ալիեւը կգան համաձայնության27 մայիսի 2006 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հույս է պահպանվում, որ Ռումինիայում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կկարողանան համաձայնության գալ այն հարցերի շուրջ, որոնք նրանց բաժանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մակկորմակը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքները: «Դ. Ֆրիդը գտնվել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Լեռնային Ղարբաղի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ծագած հակամարտությունը կարգավորելու ճանապարհներ գտնելու համար»,- ասել է Շոն Մակկորմակը, նկատելով, որ «չի կարող կարծիք հայտնել այն կապակցությամբ, թե կոնկրետ ինչ առաջխաղացումներ են գրանցվել այցի արդյունքում»:«Ես միայն գիտեմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ծրագրում են մյուս հանդիպումը անցկացնել հունիսի սկզբում Բուխարեստում: Նրանք չեն կարողացել դա կատարել Ֆրանսիայում, որտեղ համաձայնագիր չի կնքվել»,-ասաց նա: «Մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ եւ ես կարծում եմ, որ նրանք միասին կկարողանան գալ հարցի կարգավորմանը: Դրանք շատ կարծր հարցեր են, որոնք երկու կողմից էլ կտրուկ քաղաքական որոշումներ են պահանջում: Սակայն մենք կարծում ենք, որ կտրուկ որոշումները վերրջնական հաշվով շահավետ կլինեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»,- ամփոփել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |