Անվճար 4G երթուղիչ` Home-Zone Turbo կամ Office-Zone փաթեթների բաժանորդներին

Անվճար 4G երթուղիչ` Home-Zone Turbo կամ Office-Zone փաթեթների բաժանորդներին

PanARMENIAN.Net - Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Home-Zone Turbo և Office-Zone փաթեթների թե՛ ընթացիկ բաժանորդները, և թե՛ նրանք, ովքեր նոր կդառնան դրանցից որևէ մեկի բաժանորդ, յուրաքանչյուր ամիս ստանում են համապատասխանաբար 75ԳԲ և 25ԳԲ ծավալով գերարագ ինտերնետի փաթեթներ: Ավելին՝ նոր բաժանորդներին տրամադրվող 4G երթուղիչը հնարավորություն է ընձեռնում գերարագ ինտերնետ-փաթեթները սպառելու ներբեռնման մինչև 150Մբիթ/վրկ և վերբեռնման մինչև 50Մբիթ/վրկ արագությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ Home-Zone Turbo փաթեթը հնարավորություն է ընձեռում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաղորդակցվելու՝ օգտվելու հեռախոսակապից ու 4G ինտերնետից նախընտրած ձևով: Իսկ Office-Zone փաթեթը միաժամանակ ապահովում է գրասենյակն ինչպես անսահմանափակ ինտերնետով, այնպես էլ ներքին ցանցով:

Այս փաթեթներին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում նոր բաժանորդներներին 4G ցանցի հետ համատեղելի E5172 մոդելի երթուղիչը կտրամադրվի անվճար:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---