Մոսկվայում կրկին հարձակում է կատարվել հայերի վրա 5 հունիսի 2006 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը, հունիսի 4-ին, օրվա վերջում Մոսկվայի Լյուբերեցկի շրջանի Սպիտակ առանձնատան շրջանում 50 տականքներ հարձակվել են Մոսկվայի սոցիալական գիտությունների ինստիտուտի ռեկտոր Էռնեստ Գրիգորյանի ընտանիքի վրա: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Ռուսաստանի հայերի միության տեղեկատվական ծառայությունում, տղամարդիկ ծեծի են ենթարկվել եւ կորցրել են գիտակցությունը, կանայք ուղեղի ցնցումով տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնված միլիցիան ձերբակալել է տուժածներին, հայտարարելով, թե հենց իրենք են հրահրել ծեծկռտուքը: Իրավիճակը պարզաբանվել է, երբ միլիցիայի բաժանմունքում հայերը տեսել են միլիցիոների, որում նրանք ճանաչել են վարորդին, որին մեկ ժամ առաջ չեն կարողացել ճանապարհ զիջել խցանման պատճառով: Հավանաբար, այդ 50 ստահակների թվում եղել են նաեւ նրա ստորադասները, որոնք համոզված են եղել սեփական անպատժելիության մեջ: ՌՀՄ մամլո կենտրոնի ղեկավար Դավիթ Բաբայանի խոսքերով, Գրիգորյանների ընտանիքը մտադիր է դիմել դատարան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |