Հայաստանը հանդես է գալիս ՍԾՏՀԿ քաղաքականացման դեմ 6 հունիսի 2006 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դեմ է նրան, որ որոշ երկրներ օգտագործեն Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀԿ) իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, որոշ երկրներ ՍԾՏՀԿ նիստերի ժամանակ ձգտում են օգտագործել այս ամբիոնը իրենց նեղ քաղաքական խնդիրների լուծման համար: «Սակայն ընդհանուր ջանքերով, այդ թվում եւ Հայաստանի, հաջողվեց խուսափել այս կազմակերպության քաղաքականացումից»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ Ա.Կիրակոսյանը կարեւորել է ՍԾՏՀԿ առաքելությունը, հատկապես կազմակերպության Եվրամիության հետ հաստատվող համագործակցության լույսի ներքո: «Այդ համագործակցությունը համահունչ է ԵՄ բարիդրացիության քաղաքականությանը եւ կնպաստի առավել ամուր կապերի ստեղծմանը մասնակից երկրների միջեւ»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում ԵՊՀ-ն և Ucom-ը գործակցության հուշագիր են կնքել Ընկերությունը կազմակերպելու է ԵՊՀ ուսանողների պրակտիկան Պաշտպանության փոխնախարարը Բեռլինում քննարկել է Գերմանիայի հետ ռազմատեխնոլոգիական գործակցությունը Ստորագրվել են փաստաթղթեր Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը |