8  07.10.14 - Samsung Galaxy Alpha սմարթֆոնի շնորհանդեսը

Samsung Electronics-ի նոր հայացքն ու մոտեցումը. Galaxy Alpha-ն ներկայացվեց հայ սպառողին

Samsung Electronics-ի նոր հայացքն ու մոտեցումը. Galaxy Alpha-ն ներկայացվեց հայ սպառողին

PanARMENIAN.Net - Samsung Electronics-ի նոր հայացքն ու մոտեցումը` դիզայներական բարդ լուծումներով ու կոմպակտ կառուցվածքով Galaxy Alpha-ն հոկտեմբերի 7-ին պաշտոնապես ներկայացվեց հայ սպառողներին. գեղեցկություն, որը համապատասխանում է Samsung Galaxy Alpha առաջատար սմարթֆոնի հնարավորություններին:

Alpha-ն Galaxy շարքի ամենաթեթև և գերբարակ սմարթֆոնն է. հաստությունը` 6,7 մմ, երկարությունը` 132,4 մմ, լայնությունը` 65,5 մմ, քաշը` 115 գրամ: Գունային լուծումները հինգն են` Charcoal Black` ածխային սև, Dazzling White` շլացուցիչ սպիտակ, Frosted Gold` փայլատ ոսկեգույն, Sleek Silver` հարթ արծաթագույն և Scuba Blue` ծավի կապույտ:

«Galaxy ընտանիքի հերթական դրոշակակիր մոդելն առաջինն է Samsung սմարթֆոններից, որ համալրվել է հղկված անկյուններով մետաղյա շրջանակով»,- «Պրոսպեկտ Մոլ»-ի Samsung/Mobile Center վաճառասրահում տեղի ունեցած շնորհանդեսին նշեց Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը` վսհատություն հայտնելով, որ սմարթֆոնը ջերմ ընդունելություն կգտնի սպառողների և օգտագործողների կողմից թե որպես բիզնես հեռախոս, թե` հերթական նորաոճ սարք. Samsung Galaxy Alpha-ն ստեղծված է նրանց համար, ովքեր մշտապես գտնվում են ոճի առաջամարտիկների շարքում և պահանջում են միայն լավագույնը:

Պաշտոնական գործընկերների սրահներում սմարթֆոնը վաճառքում կլինի հոկտեմբերի 15-ից հետո. նախնական գինը` 336.000 դրամ: Գործելու է նաև ապառիկի ճկուն համակարգ:

«Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ Samsung Galaxy Alpha-ի առաջին գնորդները, որ կկատարեն նախապատվեր, որպես նվեր կստանան բարձրախոս»,- նշեց Շահբազյանը:

Galaxy Alpha-ն աշխատում է Samsung Exynos Octa 5(5430) ութմիջուկանի պրոցեսորով, ունի 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնն աշխատում է նաև LTE Advanced/4G+ ցանցում, ինչը հնարավորություն է տալիս զգալիորեն արագացնելու տվյալների փոխանակումը համացանցում:

Սմարթֆոնն ունի հիմնական` 12 ՄՊ տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում HDR վիդեո և ֆոտո նկարահանել, և դիմային` 2,1 ՄՊ տեսախցիկ: Սելեկտիվ ավտոֆոկուսով համալրված տեսախցիկը մշտապես կապահովի գեղարվեստական բարձր որակի լուսանկարների նկարահանում: Գեղարվեստական մեծ վարպետությամբ ձևավորված մետաղյա նրբագեղ շրջանակով սմարթֆոնն ընդգրկում է իր մեջ առաջատար տեխնոլոգիաների և առանձնահատուկ հնարավորությունների լայն ընտրանի: Էներգախնայման բարելավված համակարգը, խելացի սնուցման ռեժիմի շնորհիվ, մարտկոցի լիցքի ցածր մակարդակի ժամանակ ավտոմատ կկանգնեցնի բոլոր հավելվածները` թողնելով միայն հեռախոսի հիմնական ֆունկցիաների հասանելիությունը:

Galaxy Alpha-ն ունի 4,7´ HD Super AMOLED էկրան` 1280x720 պիքսել կետայնությամբ: Այն առանձնանում է բարձր գունային հատկանիշներով, տեքստի հստակ արտացոլմամբ և Ultra Power Saving Mode էներգախնայողության ռեժիմով, որի շնորհիվ 10% լիցքավորման պարագայում սմարթֆոնը կարելի է օգտագործել 24 ժամ. նորարարական տեխնոլոգիաների օգտագործումը զգալիորեն նվազեցնում է էներգիայի սպառումը:

Galaxy Alpha-ն աշխատում է android 4.4.4 KitKat օպերացիոն համակարգով` ֆիրմային գրաֆիկական Touch Wiz ծածկույթով:

Սմարթֆոնի հետաքրքիր գործառույթներից առանձնանում է մատնահետքի սքաները և սրտի աշխատանքի ցուցիչը: Բոլոր մարզիկներին և նրանց, ովքեր վարում են ակտիվ և առողջ ապրելակերպ, S-Health հավելվածը հնարավորություն կտա վերահսկելու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Մատնահետքի սկաները կապահովի ոչ միայն աշխատանքի հարմարավետություն, այլև տվյալների բարձր անվտանգություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---