Ռազմական ճանապարհով հնարավոր չէ գրավել Ղարաբաղը

PanARMENIAN.Net - «Ես չէի սպասում տեսնել Լեռնային Ղարաբաղում այն, ինչ տեսա»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Նրա խոսքերով, ԼՂՀ-ում մարդկային, նորմալ մթնոլորտ է: «Զգացվում է հասարակության ներքին կոնսոլիդացիան, հարձակումից իրեն պաշտպանելու պատրաստակամությունը: Ոչ մի ռազմական ճանապարհով Ղարաբաղը հնարավոր չէ գրավել»,-ընդգծել է նա: Նադեին-Ռաեւսկին նշել է, որ ներկայումս ԼՂՀ-ում հաջողությամբ զարգանում է զբոսաշրջությունը` կառուցվել են հիանալի հյուրանոցներ, գերազանց ճանապարհներ են: «Էլ չեմ խոում ճարտարապետական հուշարձանների մասին` դա ուղղակի հրաշք է: Ինձ հատկապես ապշեցրեցին Շուշին եւ Գանձասարը: Ստեփանակերտը շատ մաքուր քաղաք է: Ղարաբաղում ես տեսա այն, ինչ չկա Մոսկվայում, եւ նույնիսկ ողջ Ռուսաստանում` ժողովրդի միասնությունը»,-ասել է ռուս գիտնականը:



Նշենք, որ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին մասնակցում էր Ստեփանակերտում տեղի ուն եցած «ԼՂՀ` անցյալը, ներկան եւ ապագան» խորագրով միջազգային գիտաժողովին:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---