Օրհան Փամուկը Թուրքիայում տիրող մթնոլորտի մասին. Բոլորը վախեցած են, դա նորմալ չէ 8 դեկտեմբերի 2014 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկը դեկտեմբերի 7-ին հրապարակված հարցազրույցում քննադատել է Թուրքիայում տիրող վախի մթնոլորտը: «Ամենասարսափելին այն է, որ վախ կա: Ես տեսնում եմ, որ բոլորն ահաբեկված են, դա նորմալ չէ…Արտահայտվելու ազատությունն անկում է ապրել՝ հասնելով շատ ցածր մակարդակի»,-ասել է Փամուկը «Hurriyet»-ին տված հարցազրույցում: Նա մեղադրել է կառավարությանը ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու համար և հատուկ ափսոսանք հայտնել ընդդիմադիր լրագրողների հետապնդման փաստով: «Իմ բարեկամներից շատերն են ասում, որ այժմ նույնիսկ այն լրագրողները, որոնք շատ մոտ են կանգնած կառավարությանը, հետապնդումների են ենթարկվում»,-ասել է Փամուկը, հայտնում է Armenia Today-ը: Օրհան Փամուկը թուրք մտավորականության այն սակավաթիվ ներկայացուցիչներից է, որոնք բացահայտորեն ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: 2005 թ. Փամուկը շվեյցարական թերթին տված հարցազրույցում հայտարարեց. «Թուրքիայում մոտ 1 միլիոն հայ և 300 հազար քուրդ է սպանվել: Այդ մասին ոչ ոք չի խոսում, իսկ ինձ ատում են դրա մասին խոսելու համար»: Դրանից հետո գրողի համար խնդիրներ առաջացան հայրենիքում, նա մեղադրվեց թուրքերի ինքնությունը ոտնահարելու ու նրանց զգացմունքները վիրավորելու մեջ: 2007-ին, Նոբելյան մրցանակ ստանալուց մեկ տարի անց, Փամուկը ստիպված եղավ հեռանալ Թուրքիայից և հաստատվել ԱՄՆ-ում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունից» պատգամավոր Սեբհաթ Թունջելը առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ: Փաստաթղթով պահանջվում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի, 1980-ի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո զանգվածային կախաղանների, ինչպես նաև պետական տեռորի հետևանքով մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների համար: Առաջարկվող բանաձևը նաև պահանջում է, որ Թուրքիայի նախագահն այցելի զանգվածային կոտորածների վայրերից մեկը, հրապարակավ կրկնի ներողությունը և ապրիլի 24-ը հայտարարի պաշտոնական սգո օր: Մեկ տարվա ընթացքում Խորհրդարանը պետք է ձևավորի Ճշմարտության հանձնաժողով և հրապարակի այս ոճրագործությունների վերաբերյալ պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, բարոյական և նյութական փոխհատուցում պետք է տրամադրվի զոհերի ժառանգներին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |