ՄոբիԴրամի երկու մասնաճյուղը բաց կլինի մինչև ուշ երեկո

ՄոբիԴրամի երկու մասնաճյուղը բաց կլինի մինչև ուշ երեկո

PanARMENIAN.Net - Այսուհետ յուրաքանչյուր օր մինչև ուշ երեկո կարելի է վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կատարել բանկային փոխանցումներ, ստանալ և ուղարկել դրամական միջոցներ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, վճարել ինտերնետի և բջջային կապի ծառայությունների դիմաց ՄոբիԴրամ ՓԲ ընկերության Նալբանդյան նորաբաց մասնաճյուղում, ինչպես նաև կարելի է օգտվել Ամիրյան մասնաճյուղի ծառայություններից արդեն մինչև ժամը 22:00:

ՄոբիԴրամի նորաբաց Նալբանդյան մասնաճյուղը տեղակայված է «Ռոստելեկոմ»-ի Կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում գործող Ամիրյան մասնաճյուղը` Հանրապետության Հրապարակի հարևանությամբ:

Հիմնադրման օրից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---