ԱՄՆ-ը հասկանում են, որ էներգետիկ անվտանգությունը Հայաստանի կարեւորագույն խնդիրն է 1 հուլիսի 2006 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանին երկարաժամկետ էներգետիկ ռազմավարության մշակման հարցում, երեկ Երեւանում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: «ԱՄՆ-ը հասկանում են, որ էներգետիկ անվտանգությունը Հայաստանի համար կարեւորագույն խնդիր է»,- նշել է ամերիկացի դիվանագետը: Ըստ նրա, ԱՄՆ-ը գիտակցում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման եւ էներգամատակարարման դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը եւ գիտի, որ այս հարթությունում քննարկվող տարբերակներից մեկն էլ նոր ատոմակայանի կառուցումն է: Ջոն Էվանսը հայտարարել է, որ նոր ատոմակայանի կառուցման ծրագրում ԱՄՆ կան միջազգային դոնորների մասնակցությունը պայմանավորված է էներգետիկ ոլորտում ՀՀ ռազմավարության լիարժեք ընկալման հնարավորությամբ եւ գործող ատոմակայանի փակման աշխատանքների իրականացման ընթացքով: ԱՄՆ դեսպանն առաջարկել է Հայաստանին քննարկել նաեւ այն հարցը, թե ինչպես կազդի Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորումը Հայաստանի էներգամատակարարման դիվերսիֆիկացիայի եւ արտադրված էլեկտրաէներգիայի իրացման նոր շուկաներ հայտաբերելու վրա, հայտնում է Iragir.am կայքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |