ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հետաքրքված են տարածաշրջանի ռազմական եւ քաղաքական կայունության մեջ 1 հուլիսի 2006 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինքնահեռացումը չի նշանակում խաղաղ հանրության հեռացումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առավել, քան երկու տարի առաջ, հետաքրքված են Անդրկովկասի ռազմական եւ աղաքական կայունության մեջ:«Խոսքը, իհարկե, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նշանակության մասին է Եվրոպայի համար եւ վերջին համաձայնությունների մասին, որ նավթամուղին պետք է միանա նաեւ Ղազախստանը: Ստորագրման փուլում է նաեւ Իսրայելի հետ համաձայնագիրը նավթի` դեպի խաղաղօվկիանոսյան շրջան տեղափոխելու վերաբերյալ` շրջանցելով Իրանը: Հսկայական քաղաքական եւ ֆինանսական շահույթ խոստացող այս նախագծերը կարող են թաղվել մեկ ժամում եւ շատ երկար ժամանակով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում»,- նկատել է նա: Հայ քաղաքագետի կարծիքով, համանախագահների անտրամաբանական թվացող հայտարարությունը պարզ բացատրություն ունի: «Ադրբեջանը առավել շատ է ինտեգրված բոլոր այս նախագծերում, իսկ նրա ղեկավարները առավել քիչ են հետարքրված պատերազմի մեջ, որ սպառնում է նրանց զրկել հսկայական շահույթներից»,- նշել է նա: Նա նաեւ ընդգծեց, որ այս պայմաններում պետք էլ չի զբաղվել միջնորդությամբ: «Թող Բաքուն ինքն առիթ գտնի պատերազմի վերսկսման համար: Իսկ նրա նավթի սպառողները ժամանակ առ ժամանակ կշարունակեն մատ թափ տալ. չհամարզակվե'լ: Եվ դա կլինի ձեւի համար, քանի որ Ադրբեջանը գիտի իր հնարավորությունները: Ամեն այդպիսի «չհամարզակվե'լ»-ը Ադրբեջանում լսողներ եւ կատարողներ կգտնի»,- ասել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |