Վրաստանի փոխվարչապետ. Անում ենք հնարավորը, որ ՀՀ և Վրաստանի միջև մաքսային դրույքաչափը չփոխվի25 դեկտեմբերի 2014 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, որը Երևանում է առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստի շրջանակներում, դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ իրենք փորձելու են այնպես անել, որ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության մաքսային դրույքաչափերը մնան նույնը: «Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Եվրոպական միության հետ մեր ասոցացումը համատեղենք հայկական կողմի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ, որը մեր կողմից հարգելի է: Մինչ մենք կսկսենք բանակցել նոր մաքսային ռեժիմի շուրջ, մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի նույնը մնան այն բոլոր մաքսային դրույքաչափերը, որոնք մինչ այսօր մեր երկրների միջև գոյություն ունեն»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենք ունեն բավական ժամանակ, որ վերանայեն բոլոր տեխնիկական հարցերը, որպեսզի Հայաստանը և Վրաստանը մնան ակտիվ առևտրային հարաբերությունների մեջ. «Հայաստանը մեզ համար կարևոր առևտրային գործընկերներից մեկն է, և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի զարգացնենք այդ հարաբերությունները Հայաստանի հետ»: Անդրադառնալով Վրաստանի տարածքով Հայաստանում տրանզիտային փոխադրումներին՝ Գեորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ իրենք ունեն հնարավորություն գործակցել հորիզոնական ռեժիմով կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում: «Նորից եմ ասում, որ մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի փոխադրումների հարցերով նույնպես ստեղծենք բոլոր պայմաններ, որպեսզի չիջնեն մեր առևտրաշրջանառության ցուցանիշները: Տրանզիտը շատ կարևոր մաս է մեր առևտրաշրջանառության մեջ»,-շեշտել է նա: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ հավելել է, որ և´ Հայաստանի, և´ Վրաստանի դեպքում ազատ առևտրի պայմանները ձեռնտու են: Այդ ռեժիմի պահպանմանը ձգտում է նաև վրացական կողմը: «Այստեղ խնդիրն այն է, որ մենք ժամանակի ընթացքում մեր գործընկեր երկրների հետ կարողանանք պահպանել այդ ռեժիմը»,-ասել էնա՝ շեշտելով, որ ՀՀ-ն միևնույն ժամանակ ընդլայնելու է գործակցությունը եվրոպական երկրների հետ։ Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ՝ արդեն գնում են կոնկրետ բանակցություններ հետագա համագործակցության շրջանակները վերջնականապես որոշելու շուրջ, գրում է Tert.am-ը: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ գործակցության նոր համաձայնագրի վերաբերյալ: «Ներկա պահին բանակցություններ ենք վարում մեր եվրոպացի գործընկերների հետ տեսակոնֆերանսների միջոցով, որոնց ընթացքում որոշում ենք ԵՄ գործակցության հիմնական ուղղությունները»,- ասել է Ճշմարիտյանը։ Դեկտեմբերի 11-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Վրաստան կատարած այցի շրջանակում Հայաստանի և Վրաստանի վարչապետների գլխավորած կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ Վրաստանի կառավարությունում երկկողմ բարձր մակարդակի բանակցություններ են եղել: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրի անդամակցության հարցին: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, սակայն միաժամանակ շարունակելու է ակտիվ գործակցել Եվրոպական միության հետ բոլոր հնարավոր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանի խոսքով` ՀՀ-ն կարևորում է ԵՄ հետ առկա բազմաթիվ համատեղ ծրագրերի և բարեփոխումների շարունակական իրականացումը: Նշվել է նաև, որ տարբեր ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունը պետք է ծառայի երկու երկրի տնտեսությունների զարգացմանը, գործարար միջավայրի համար նոր հնարավորությունների ստեղծմանը և չխոչընդոտի հայ-վրացական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի սերտացմանը: Photo: medianews.ge Հղումներ թեմայով. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |