ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ

PanARMENIAN.Net - Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհուրդը Ժնեւում հաստատել է այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության բոլոր փաստաթղթերը: Ելույթ ունենալով խորհրդի նիստում` Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին ինքնանպատակ չէ: «Անդամակցելով այս կազմակերպությանը` մենք մեկ անգամ եւս ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանը գործնականում իրագործում է այն կոնոնները, որոնք ընդունված են համաշխարհային տնտեսության մեջ, եւ հանդիսանում է լիիրավ ու վստահելի գործընկեր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---