Հուլիսի 18-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մեկնում է Բոսնիա եւ Հերցոգովինա

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 18-ին մեկնում է Բոսնիա եւ Հերցոգովինա պաշտոնական այցով: Այդ մասին Վ. Օսկանյանը հայտարարել է այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի այցի նպատակն աջակցությունն է Հայաստանի եւ Բոսնիա եւ Հերցոգովինայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նրա խոսքերով այս այցելությունը վաղուց էր ծրագրվում եւ մի քանի անգամ հետաձգվել է օբյեկտիվ պատճառներով:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---