Ռուսաստանը $5 մլն կհատկացնի ՀՀ գյուղատնտեսության զարգացման համար

Ռուսաստանը $5 մլն կհատկացնի ՀՀ գյուղատնտեսության զարգացման համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է 5 մլն դոլար հատկացնել Հայաստանին «Համակողմանի աջակցություն գյուղական շրջանների զարգացմանը. Համայնքների կայունության ամրապնդում» նախագծի իրականացման համար, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Նախագիծը նախատեսում է համալիր միջոցառումների անցկացում ՀՀ Տավուշի մարզում, ուղղված շրջանի համակողմանի զարգացման ապահովմանը, գյուղատնտեսական աշխատանքներից եկամուտների աճին, աղքատության կրճատմանը և բնակչության կյանքի որակի բարելավմանը: Շահառուների քանակը կհասնի մոտ 62 հազարի»,-ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Ռուսաստանի կողմից այս նախագծի ֆինանսավորումն ու փորձագիտական և տեխնիկական աջակցությունը մեր երկրի գործուն ներդրումը կլինի ՄԱԿ Հազարամյակի զարգացման նպատակների ծրագրով Հայաստանին միջազգային աջակցության շրջանակում»,-ասել են գերատեսչությունում:

Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:

Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մոըտքերի 1,13 տոկոսը:

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը։ Նիստում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ ըստ փաստաթղթի, դա հնարավորություն է տալիս հայկական ընկերություններին, առանց արտահանման տուրքի, Ռուսաստանից բնական, չմշակված ալմաստ ձեռք բերել և ալմաստի վերաարտահանման նկատմամբ վերահսկողության իրականացնել։ Դա կնպաստի հայկական ակնագործության զարգացմանը: Գործադիրը էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել է ստորագրել մաքսատուրք չգանձելու համաձայնագրի ժամկետը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու արձանագրությունը:

Հարցն ընդգրկված է նաև ՌԴ կառվարության նիստի օրակարգում:

2013-ի դեկտեմբերի 2-ին Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ 12 համաձայնագիր ստորագրվեց, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։ Ավելի ուշ ՌԴ ղեկավարը նկատեց, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 189 ԱՄՆ դոլար հազար կուբամետրի դիմաց, ինչպես նաև Ռուսաստանը մինչև Հայաստանի Մաքսային միություն մտնելը մի շարք արտոնություններ կտա երկրին։ Մասնավորապես, ռուսական կողմը կնվազեցնի Հայաստանի համար նավթի ու նավթամթերքի դիմաց արտահանման տուրքերն 30 տոկոսի չափով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---