WiFi ցանց` Ավ. Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում

WiFi ցանց` Ավ. Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում

PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով է ապահովել մայրաքաղաքում ծանրաբեռնված սպասարկում իրականացնող գրադարանները: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում ստեղծվել են Wi-Fi անկյուններ: Տրամադրվել է Home-Zone Turbo փաթեթի շրջանակում գործող 13 հատ 3G երթուղիչ:

Պետության և մասնավոր հատվածի այս գործակցության հիմքում ընթերցասեր հասարակությանն ընդառաջելու ցանկությունն է: Ծրագիրը թիրախային խմբին` երիտասարդ սերնդին, հասանելի է դարձնում նորարարական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունը: Համացանցի տեղեկատվական հզոր բազայից օգտվողների թիվը տարեցտարի ավելանում է: Վիճակագրական տվյալներով, միայն անցյալ տարվա ընթացքում, շուրջ 13 հազարով ավելացել է նշված գրադարաններ այցելությունների և առկա հնարավորություններից օգտվողների թիվը: Ծրագրի տարեկան արժեքը կազմում է ավելի քան 2,4 մլն դրամ: Այս գրադարաններում այսօրինակ հնարավորությունների տրամադրման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 4,8 մլն դրամ:

Հաշվի առնելով արդյունավետությունը` համագործակցող կողմերը որոշել են ընդլայնել ծրագիրը: Ընթացիկ տարում նախատեսվում է ինտերնետ հասանելության սարքերով ապահովել մշակութային ևս 4 օջախ. Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---