ՎիվաՍել-ՄՏՍ-ը ռոումինգ է առաջարկում 90 դրամ/րոպե սակագնով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ռոումինգ է առաջարկում 90 դրամ/րոպե սակագնով

PanARMENIAN.Net - 2015 թ. մարտի 4-ից մինչև ապրիլի 16-ը Միացյալ Արաբական Էմիրություններում, Եգիպտոսում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, Իրանում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Լիբանանում, Հոնգ Կոնգում, Հորդանանում, Ճապոնիայում, Մակաոյում, Շրի Լանկայում, Չինաստանում, Սինգապուրում և Ֆիլիպիններում* ռոումինգում գտնվելիս մուտքային զանգերի և դեպի Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով կատարված զանգերի սակագինը կկազմի 90 դրամ/րոպե, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունըԼ

Չինաստանում, Ճապոնիայում, Լիբանանում, Մակաոյում, Ֆիլիպիններում և Հարավային Կորեայում ծառայությունները հասանելի են միայն հետվճարային բաժանորդներին:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---