ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել՝ Սիրիայում քլորի մարտական օգտագործումն անթույլատրելի է

ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել՝ Սիրիայում քլորի մարտական օգտագործումն անթույլատրելի է

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել քլորի և թունավոր այլ նյութերի մարտական օգտագործման անթույլատրելիության մասին: Փաստաթուղթը մի շարք միջոցների կիրառում է նախատեսում, որոնք սահմանված են ՄԱԿ Կանոնադրության VII հոդվածի դրույթներում: ՄԱԿ ԱԽ-ն «ամենավճռական ձևով» դատապարտել է ցանկացած թունավոր նյութի օգտագործում Սիրիայում մարտական գործողություների ժամանակ, ինչպես նաև հիշեցրել է 2014-ին ընդունված 2118 բանաձևի մասին, ըստ որի Սիրիայում կողմերից ոչ մեկը «չպետք է քիմիական զենք կիրառի, արտադրի, մշակի, կուտակի, պահի կամ փոխանցի», հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:

Նոր բանաձևում ասվում է, որ «ապագայում 2118 բանաձևի դրույթները խախտելու դեպքում կկիրառվեն ՄԱԿ կանոնադրությամբ նախատեսված միջոցներ»:

Բանաձևին հավանություն է տվել 14 երկիր, այդ թվում Ռուսաստանը:

Ռուաստանը «կտրականապես դեմ է ՄԱԿ Կանոնադրության VII հոդվածի դրույթներով սահմանված պատժամիջոցների կիրառման մասին հարցին ՝ առանց բավարար հիմնավորումների»: Ըստ նրա, «Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի հնարավոր խախտման փաստերը կարող են որոշել ու հաստատել միայն Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) ղեկավար մարմինները»:

Բանաձևին կողմ քվեարկելու ՌԴ որոշումը Չուրկինը բացատրել է «քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին» Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշմամբ: Նա նաև պահանջել է ԱԽ արևմտյան անդամներից դադարել պաշտպանել ահաբեկիչներին, որոնք բազմիցս են քիմիական զենք կիրառել Սիրիայում և Իրաքում:

ԱԽ-ում քվեարկությունից անմիջապես հետո մի շարք երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան քլորի օգտագործման պատասխանատվությունը բարդեցին Դամասկոսի վրա, որպես ապացույց վկայակոչելով ՔԶԱԿ զեկույցը, որը սակայն միանշանակ եզրակացության չի եկել այդ միջադեպերի մեղսակիցների վերաբերյալ:

Ավելի վաղ Մոսկվան առաջարկեց Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան համաձայնվեց: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարեց, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից: Մինչ այդ Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան ռուսական առաջարկն անընդունելի քաղաքական քայլ էր համարել: Ավելի ուշ մեկ այլ ընդդիմադիր կազմակերպության՝ Սիրիայի Ազգային համակարգող կենտրոնի ղեկավար Հեյսամ Մանաան հայտարարեց, որ ընդդիմությունն առաջարկել է Ռուսաստանի հսկողությանը հանձնել Սիրիայի քիմիական զենքը մինչ անցումային կառավարության ձևավորումը: Մինչդեռ սիրիական ընդդիմության զինված թևը՝ Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ, մերժեց քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ ռուսական նախաձեռնությունը:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում քիմիական զենք մի քանի անգամ կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում:

Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ:

Ավելի ուշ ՄԱԿ մամլո ծառայությունը հայտնեց, որ հոկտեմբերի 6-ին սիրիացիները ոչնչացրել են քիմիական զենքի պաշարների մեծ մասը Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների ղեկավարությամբ: Ասվեց նաև, որ քիմիական զենքի պաշարների ոչնչացումը կշարունակվի:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---