ՌԴ-ի «ՏՏ գագաթնաժողով 2015. Ոլորտի առաջնորդների հանդիպում»-ը՝ Հայաստանում

ՌԴ-ի «ՏՏ գագաթնաժողով 2015. Ոլորտի առաջնորդների հանդիպում»-ը՝ Հայաստանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցության «ՏՏ գագաթնաժողով 2015. Ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովի շրջանակում առաջին գործնական հանդիպումը կկայանա «Այբ» դպրոցում ապրիլի 1-ին, տեղեկացնում են «Այբ» կրթական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Այբ» կրթական հիմնադրամի գործունեությունը, և տեղի կունենա նոր սերնդի ձևավորման և «ուղեղների» արտահոսքի խնդրի թեմաների շուրջ քննարկում:

Ռուսաստանի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները կծանոթանան կրթական նոր լուծումներին, կկարողանան նոր բիզնեսի հնարավորություններ ու գործակցության ուղիներ գտնել, նոր կապեր հաստատել տեղի ընկերությունների հետ:

ՏՏ համաժողովի հիմնական նպատակն է ամփոփել ՌԴ նախորդ տարվա ՏՏ ոլորտի արդյունքները, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին օժանդակելու հայկական և ռուսական քայլերի արդյունավետությունը, ՏՏ բիզնեսի հնարավորությունները նոր պայմաններում, ՏՏ բիզնեսում փոխըմբռնման հեռանկարները, ինչպես նաև կրթությանը վերաբերող հարցեր:

Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել Հայաստանում գործող ՏՏ կազմակերպությունների հետ և գտնել համագործակցության եզրեր: Մասնակիցները նաև կծանոթանան Հայաստանի հարուստ պատմությանը, մշակութային ու ճարտարապետական հուշարձաններին և խոհանոցին:

«ՏՏ գագաթնաժողով 2015»-ի կազմակերպիչներն են Ռուսաստանի համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցությունը (АПКИТ) և Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։ Հայաստանյան գործընկերն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Ռուսաստանյան «ՏՏ գագաթնաժողով 2015. ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Այն տեղի կունենա ապրիլի1-3-ը: Մասնակցելու են Ռուսաստանից ժամանած մոտ 100 առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովը Ռուսաստանի ՏՏ ընկերակցության հիմնական միջոցառումն է և անցկացվում է 2003-ից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---