Բուդյոնովսկ. Վանդալների կողմից քանդված խաչքարը կվերականգնվի մինչեւ Քաղաքի օրը13 սեպտեմբերի 2006 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Բուդյոնովսկ քաղաքում վանդալների կողմից ավերված խաչքարը, որը «Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր այրերին» հուշահամալիրի մի մասն է կազմում, կվերականգնվի մինչեւ սեպտեմբերի 17-ը եւ Քաղաքի օրը կտեղադրվի նույն տեղում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, նոր խաչքարն ավելի բարձր է, ծավալուն եւ նախկինից ծանր, սակայն կատարված է սեւ տուֆից, ոչ թե նարնջագույն, ինչպես ավերվածը: Խաչքարը նման կլինի նախկինին, սակայն այժմ վերին մասում չի լինի սուրբ Տիրամոր պատկերը, որի փոխարեն փորագրված են ցորենի հասկեր, որը խորհրդանշում է, որ ցանված սերմերը (այսինքն այս հողում հաստատված առաջին վերաբնակները) աճել են եւ բեղմնավոր պտուղներ են տվել: Խաչքարի ներքեւի մասում կարելի է տեսնել ծննդի, նոր կյանքի խորհրդանիշը, կենտրոնում` կիսաբաց դուռն է, որպես մի կյանքից մյուսին անցնելու խորհրդանիշ եւ հիշեցում այն մասին, որ անցավորները հետեւում են մեզ, եւ նշանակում է, սերունդների կապը չի ընդհատվում: Դռները զարդարված են հարյուրավոր խաչերից կազմված զարդանախշով, որոնք խորհրդանշում են նախնիների հոգիները, դռների մոտ տեղադրված են խոշոր օղակաձեւ բռնակներ` որպես պաշտպանության խորհրդանիշ, արտաքին եզրով խաչքարը զարդարված է հենց նոր բացված նռան ծաղիկներով, որ խորհրդանշում են առաջընթաց եւ զարգացում: Խաչքարի վրա աշխատել են Հայաստանում հայտնի վարպետ Կամսար Ղազարյանը եւ նրա երկու աշակերտները: Կ.Ղազարյանը մի շարք քանդակների եւ բազում խաչքարերի հեղինակ է: Վարպետի վերջին աշխատանքը` Շարլ Ազնավուրի քանդակն է Աշտարակում: Կ Ղազարյանն իր աշակերտների հետ կաշխատեն նաեւ Բուդյոնովսկի Սուրբ Վերածննդի հայկական եկեղեցու գեղարվեստական ձեւավորման վրա: Ըստ քանդակագործի, ստեղծագործության մեջ նրան ոգեշնչում է հավատն առ այն, որ լույսը միշտ ցրում է խավարը, մշակույթը հաղթահարում է վայրենությունը, ներդաշնակությունն ու գեղեցկությունը հաղթում են քաոսն ու այլանդակությունը, բարին հաղթում է չարին: «Կհաղթենք եւ մենք»,-ասել է նա: Ավերված խաչքարի առիթով, նա նշել է. «Հայաստանում ոչ ոքի մտքով անգամ չի անցնի ինչ-որ բան քանդել: Հակառակը, ավելի շուտ ինչ-որ մի նոր բան կմտածեն, կավելացնեն, կշինեն...»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |